ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Զուգահեռ իրականություն

Զուգահեռ իրականություն
15.12.2024 | 14:43

Պատկերացրեք՝ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նախագահների մոտ է մտնում մեր տարածաշրջանի մասով իր խորհրդականը։

-Ասա, Ջոն (Իվան), ի՞նչ կա Կովկասի երեք պետությունների մասին, ի՞նչ է կատարվում Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում։

-Պարոն նախագահ, Վրաստանում հակակառավարական ցույցերը շարունակվում են։ Իշխանությունները դեռ կարողնում են դիմադրել, ավելին, հայտարարել են, որ կասեցնում են ԵՄ անդամակցության բանակցությունները։ Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում։ Ալիևը հավակնություններ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ, ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի համաժողով է անում։ Իրավիճակը կարող է լարվել։

-Իսկ Հայաստանն ի՞նչ է ասում, երևի պատասխանում են Ադրբեջանի հայտարարություններին։

-Ոչ, պարոն նախագահ։ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում քննարկում է ավտոլվացման կետերի մոտով անցնելու պահին իր վրա պզցնելու հարցը, որից հետո 5 ավտոլվացման կետ է փակվել։ Հա, նաև ֆեյսբուքի իր մեկնաբանությունների դաշտում վեճի էր բռնվել քաղաքացիների հետ:

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 5177

Մեկնաբանություններ